Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շոտլանդիայում հայտնաբերվել է Շեքսպիրի պիեսների առաջին հավաքածուի նմուշներից մեկը

Շոտլանդիայում հայտնաբերվել է Շեքսպիրի պիեսների առաջին հավաքածուի նմուշներից մեկը
09.04.2016 | 13:16

Օքսֆորդի համալսարանի մասնագետները շոտլանդական Բյութ կղզում հայտնաբերել են ՈՒիլյամ Շեքսպիրի պիեսների առաջին հավաքածուի նմուշը, որը հրատարակվել է 1623-ին, գրքում ներկայացված է «Մակբեթ», «12-րդ գիշեր», «Հուլիոս Կեսար», «Ինչպես դա ձեզ դուր կգա», «Փոթորիկ» պիեսների առաջին տպագիր տարբերակը: Հրատարակման առաջին էջում դրամատուրգի դիմանկարն է, որի հեղինակն անգլիացի Մարտին Դրուշաուտն է։ Գրքի առաջին տպաքանակը, հավանաբար, չի գերազանցել 1000 օրինակը։ Մինչ մեր օրերը պահպանվել է մոտ 230 գիրք այդ հրատարակությունից, 79-ը պահվում են Ֆոլջերի Շեքսպիրյան գրադարանում:

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ